Սպորտ

Համակարգող Խորհուրդը դադարեցնում է իր գործունեությունը. Ա. Բաղդասարյան

Վերջին օրերին ի պաշտպանություն «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների ձևավորված Համակարգող խուրհուրդը դադարեցնում է իր գործունեությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում  գրել է Համակարգող խորհրդի անդամ Ալբերտ Բաղդասարյանը:

«Համակարգող Խորհուրդը, որի անդամն եմ նաև ես, հայտարարել է իր գործունեության դադարեցման մասին, ելնելով այն բանից, որ մեծ մասը՝ նաև Ալեք Ենիգոմշյանը, կալանված կամ ձերբակալված են, մի մասն էլ ինչ-ինչ պատճառներով ի վիճակի չեն շարունակել իրենց գործունեությունը:

Սասնա ծռերից Վարուժան Ավետիսյանի հայտարարած վստահության արժանի գործիչները ձերբակալված են: Ձերբակալված է նաև վստահության աղբյուր Ալեք Ենիգոմշյանը:

Ուստի համարում եմ աննպատակահարմար, ոչ արդյունավետ ու նաև անօգտակար՝ իմ կողմից Սասնա ծռերի գործողությունով պայմանավորված Շարժումը կոորդինացնող Խորհրդի անունից գործելը:

Կրկին անգամ դիմում եմ հանրային վստահություն ունեցով անձանց, այդ թվում նաև պատգամավորների.- ստանձնել ստեղծված Շարժման առաջնորդումը, չթողնել «Սասնա ծռերին» միայնակ:

Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ իմ հնարավորությունների չափով օգտակար լինել Շարժմանն ու Հայաստան Պետության վերակերտման պայքարին:
Ալբերտ Բաղդասարյան , 31. 07:2016թ. Ժամը 7:10»:

Back to top button