Քաղաքական

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հայտարարությունը

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հայտարարություն է տարածել, որում ասված է.

Մենք հետևում ենք զարգացումներին մեծ մտահոգությամբ: Մենք ցավում ենք ևս մեկ ոստիկանի մահվան կապակցությամբ, և մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին: Իրավիճակի զարգացման վտանգից խուսափելու համար, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, չդիմել բռնության և զերծ մնալ սադրանքներից: Իրավիճակը պետք է կարգավորվի և հասարակական կարգը վերականգնվիօրենքի գերակայությանը համապատասխան:

 

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար

Դեսպան Արգո Ավակով

Back to top button