Հասարակություն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»- ում վերակենդանացման բաժանմունքում մնացել է 7 տուժած

sonahakobyan

Երեկ Երեւանում տեղի ունեցած բախումից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 50 մարդ, որից 3- ը՝ ոստիկան՝ «Ռադիոլուրին» հայտնել է ԲԿ փոխտնօրեն, գլխավոր բժիշկ Գագիկ Մանուկյանը։ Ժամը 14- ի մոտ ԲԿ- ում բուժումը շարունակում է 13 հիվանդ, որից 7- ը՝ վերակենդանացման բաժանմունքում։

Ըստ գլխավոր բժշկի՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը միջին ծանրության է, առաջիկա 2- 3 օրերին բոլորը դուրս կգրվեն։

Այս կենտրոն փոխադրված ամենակրտսեր քաղաքացին եղել է 16 տարեկան։ Այստեղ  տեղափոխվածներից մեկի մոտ եղել է աչքի վնասվածք, հեռացվել է նրա աչքը։ Եւս մեկը այրվածքներով գիշերը ժամը 3- ին տեղափոխվել է Այրվածքային կենտրոն՝ ասել է Գագիկ Մանուկյանը։

Հատված «Ռադիոլուրի» ժամը 14։00- ի եթերից

Back to top button