Միջազգային

Ռուսաստանը վերադառնում է՝ հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ- ի գլխավոր հրամանատարը

Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար Կետրիս Սկապարոտին Ասպենեում անվտանգության խնդիրներին նվիրված համաժողովում հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմական հաջողություններից տպավորված է՝ հայտնում է Բի Բի Սի- ն։

Նրա խոսքով՝ ընդամենը մի քանի տարվա ընթացքում Ռուսաստանին հաջողվել է լրջորեն ամրապնդվել ռազմական առումով եւ լուծել շատ խնդիրներ։ «Դուք կարող եք տեսնել, որ նրանք սովորում են»,- ասել է Սկապարոտին։

Նա նշել է, որ ռուսական ռազմական դոկտրինի մեծ մասը հիմնված է խորհրդայինի վրա, սակայն այնտեղ նկատել է նաեւ ռուսական զինվորականների «հարմարեցում»։« Նրանք տեսնում են ինչ է կատարվում այլ երկրներում եւ իրենց դոկտրինը համապատասխանեցնում են նոր պայմաններին եւ արդիականացնում են բանակը։ Նրանք վերակազմավորում են իրենց ուժերը, այն դարձել են ավելի փոքր, որպեսզի դրանք ավելի արհեստավարժ լինեն»,- ասել է Սկապարոտին։

Նա հիշել է, որ իր ռազմական կարիերայի սկզբին ուսումնասիրել է ռուսերեն, որպեսզի հեշտ լինի հասկանալ Ռուսաստանը եւ պայքարել նրա դեմ։ Հետո նրա մոտեցումը փոխվել է, քանի որ 1990- ականներին սկսել է աշխատել ռուս զինվորականների հետ։ «Այժմ Ռուսաստանը վերադառնում է»,- հայտարարել է՝ նկատի ունենալով Ռուսաստանի կողմից ռազմական սպառնալիքը։

Back to top button