Միջազգային

Հունիսի սկզբին Ասադը գաղտնի այցելել է Մոսկվա՝ հայտնում է լիբանանյան թերթը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հունիսի սկզբին գաղտնի այցելել է Մոսկվա եւ բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտի հետ: Լուրը հաղորդում է NEWSru Israel- ը՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ Ջումհուրիա» թերթը:

Բանակցությունների արդյունքը, ըստ վերլուծությունների, պետք է լինի Սիրիայի հարցով ռուս-ամերիկյան համատեղ ծրագիրը, որը հանրությանը կներկայացվի օգոստոսի սկզբին: Թերթի տեղեկությունների համաձայն՝ Ասադի եւ Պուտինի բանակցությունների ընթացքում քննարկվել է նաեւ Իսրայելի եւ Սիրիայի հարաբերությունների խաղաղ կարգավորումը: Այս կետն իբրեւ հավելում կմիանա Սիրիայի հետպատերազմյան կարգավիճակի մասին Համաձայնագրին:

Back to top button