Մշակույթ

Ներկայացվել է Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգության» էկրանավորման առաջին թրեյլերը

Ամերիկահայ գրող Վիլիամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպի հիման վրա պատրաստված «Իթակա» գեղարվեստական ֆիլմի թրեյլերը արդեն հասանելի է համացանցում։

Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է այս տարվա դեկտեմբերի 31-ին։

Ֆիլմի ռեժիսորն է հոլիվուդյան աստղ Մեգ Ռայանը, պրոդյուսերը` Թոմ Հենքսը: Hollywood Reporter ամսագիրը ֆիլմն ընդգրկել է ամենասպասված 100 ֆիլմերի ցանկում: Ըստ ամսագրի, դրանում մեծ դեր է խաղացել ոչ միայն Վիլիամ Սարոյանի նշանակալի ստեղծագործությունը, այլ նաև այն, որ դերասանների ուժեղ խումբ է այն կյանքի կոչել:

Բացի ռեժիսոր լինելուց, Մեգ Ռայանը մարմնավորելու է գլխավոր հերոսի մոր կերպարը: Ֆիլմի դերասանների շարքում են Մելանի Գրիֆիթը, Սեմ Շեփարդը և Լուիս Ռոբինսը:

Back to top button