Հասարակություն

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց»` Արամ Մանուկյանին տեսակցելու

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց»` տեսակցելու Պավել Մանուկյանի որդուն և կալանքի տակ գտնվող այլ անձանց:

Այս մասին ասվում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: «Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ այսօր Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Արամ Մանուկյանին եւ այնտեղ գտնվող՝ Ոստիկանության ՊՊԾ գնդի դեպքերի կապակցությամբ մյուս վիրավորված և կալանքի տակ գտնվող անձանց:

Աշխատակազմի ներկայացուցիչներն այց են կատարել նաեւ ԱԱԾ ձերբակալվածների պահման վայր՝ տեսակցելու Ալեք Ենիգոմշյանին»,- մասնավորապես նշված է հայտարարության մեջ:

Back to top button