Հասարակություն

Այսօր Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրն է

Ամեն տարի հուլիսի 28-ին շատ երկրներում նշվում է հեպատիտի դեմ պայքարի Միջազգային օրը (World Hepatitis Day): Այդ միջոցառման ամսաթիվը ամերիկացի բժիշկ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Բարուհ Սամյուել Բլումբերգի ծննդյան օրն է. Նա է հայտնաբերել հեպատիտ B-ի վիրուսը, հայտնում է calend.ru-ն:

Հեպատիտի օրը առաջին անգամ նշվել է 2008 թվականին հեպատիտի դեմ պայքարի Միջազգային դաշինքի նախաձեռնությամբ: 2011 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այդ ամսաթիվը մտցրել է իր օրացույցի մեջ` օրվան տալով պաշտոնական կարգավիճակ:

Հեպատիտ են անվանում լյարդի հյուսվածքների բորբոքումը: Առանձնացվում է վիրուսային հեպատիտը, որն առաջացնում են լյարդի հյուսվածքներում բազմանալու ընդունակություն ունեցող վիրուսները: Դրանք առաջացնում են լյարդի սուր և խրոնիկ բորբոքումներ, որոնք կարող են հանգեցնել ցիռոզի և քաղցկեղի:

Օրն ունի նաև իր խորհրդանիշը`«Երեք իմաստուն կապիկներ», և համապատասխան կարգախոսը` «Ոչինչ չեմ տեսնում, ոչինչ չեմ լսում, ոչինչ չեմ ասի»: Դա ցույց է տալիս ժամանակակից հասարակության վերաբերմունքը այդ խնդրի նկատմամբ, այսինքն՝ դրա անտեսումը:

Back to top button