Հասարակություն

Պավլիկ Մանուկյանի տղան տեղափոխել է Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ

aram manukyan«Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժնից ոստիկանների ուղեկցությամբ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ է տեղափոխել «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը:

Նշենք, որ Պավլիկ Մանուկյանի տղան այսօր կալանավորվեց  դատարանի որոշմամբ: Այս մասին հայտնել է նրանց պաշտպան Ինեսա Պետրոսյանը:

Հորն ու որդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և  235-րդ հոդվածով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

Ըստ մեղադրանքի, նախատեսվում է մի դեպքում 6-12, մյուս դեպքում 3-8 տարվա ազատազրկում:

Back to top button