Հասարակություն
Պավել Մանուկյանին և նրա որդուն մեղադրանք առաջադրվեց
Այս գիշեր Պարեկապահակային ծառայության գնդի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում ստացած զինված խմբի անդամներ Պավել Մանուկյանին և նրա որդուն՝ Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածով:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց հայր և որդի Մանուկյանների պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
Պաշտպանի խոսքով՝ քիչ անց դատարանում կսկսվի է իր պաշտպանյալների նկատմամբ կալանավորումը ընտրելու վերաբերյալ քննիչի ներկայացված միջնորդության քննությունը:
Պաշտպանը նաև նշեց, որ Պավել Մանուկյանը մեղադրանքը չի ընդունել: