Հասարակություն

ՄԻՊ- ը անթույլատրելի է համարում առանց պատշաճ հիմքերի քաղաքացիներին բերման ենթարկելը

Անթույլատրելի ենք համարում առանց պատշաճ բացատրության և հիմքերի ներկայացման քաղաքացիներին բերման ենթարկելը:
Հիշեցնում ենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրեն հասկանալի լեզվով անհապաղ պետք է տեղեկացվի ազատությունից զրկվելու պատճառների մասին: Սահմանադրության այս նորմը գործում է անմիջականորեն և ենթակա է անվերապահ կատարման` հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանը։

Տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված հաղորդումների և լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա ներկայում այցելություններ են կատարվում հավաքի վայր և Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ:
Պաշտպանի աշխատակազը շարունակում է աշխատել շուրջօրյա ռեժիմով և ռեսուրսների ողջ ծավալով:

Back to top button