Միջազգային

ՌԴ պատվիրակությունը մեկնում է Թուրքիա

ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ հաջորդ շաբաթ Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունն այցելելու է Թուրքիա: Այցի նպատակը՝ գյուղատնտեսական ապրանքների ներմուծման հարցի քննարկումն է՝ հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման առաջին փոխնախարար Ալեքսեյ Լիխաչովը: Գործակալությունը նաեւ մեջբերում է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին: Այսօր նա հայտարարել է, որ «ՌԴ եւ Թուրքիան շահագրգռված են քննարկելու «Թուրքական հոսք» ծրագրի իրականացման համար անհրաժեշտ քաղաքական եւ տնտեսական պայմանները»:

Back to top button