Միջազգային

ՄԱԿ- ի գլխավոր քարտուղարը հայտարարում է «օլիմպիական հրադադար»

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն այսօր հայտարարել է «օլիմպիական հրադադար»: Միջազգային հանրությանը նա կոչ է արել Ռիոյի ամառային օլիմպիադայի ժամանակահատվածում վայր դնել զենքերն ու դադարեցնել բոլոր տեսակի հակամարտությունները: «Եթե մենք կարողանանք ընդհատել ռազմական գործողությունները, դա թույլ կտա կյանքի կոչել օլիմպիական խաղերի հիմքում դրված արժեքները: Դա հարգանքն է, ընկերությունն է, համերաշխությունը եւ հավասարությունը>,- նշված է կազմակերպության կայքում տեղադրված ուղերձում։ «Մեդալների համար պայքարը թող լռեցնի թնդանոթները»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ Հիշեցնենք, որ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերը մեկնարկելու են օգոստոսի 5-ին եւ տեւելու են մինչեւ օգոստոսի 21:

Back to top button