Հասարակություն

Բուժաշխատողները կարող են ազատ արձակվել՝ հերթափոխի դեպքում.Ենիգոմշյան

arminegevorgyan

 

«Սասնա ծռեր» խմբի անդամ  Արեգ  Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը,   մանրամասնորեն նկարագրում է նախորդ գիշեր ՊՊԾ գնդում տեղի ունեցած դեպքը:  Հիշեցնենք, որ ոստիկանությունը տարածել էր հայտարարություն, որ ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Ըստ ոստիկանության՝ տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել էր  իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Այսօր առավոտյան արդեն հայտնի դարձավ, որ ՊՊԾ գնդում գտնվող վիրավորներին օգնություն ցուցաբերող շտապօգնության բժիշկներին պատանդ են վերցրել:

Ի դեպ՝ այսօր արդեն հրավիրված ասուլիսում Հակաճգնաժամային խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը հերքեց ոստիկանության տարածած այն տեղեկությունները, որ բուժաշխատողներին պատանդ են պահում։ Նրա խոսքով՝ խումբը պատրաստ է շտապօգնության աշխատակիցներին ազատ արձակել՝ հերթափոխի դեպքում, ինչպես նախկինում էր։ Տեղեկացրեց, որ  խմբի անդամներն արդեն 4-րդ օրն է զրկված են սնունդից, չկա նաև էլեկտրաէներգիա:

Տեղեկացնենք սակայն, որ առողջապահության նախարարություն հանդես է եկել հայտարարությամբ՝ հորդորելով անհապաղ ազատ արձակել բուժաշխատողներին: Հայտարարություն մեջ մասնավորապես ասվում է, որ «ամբողջ աշխարհում անընդունելի, դատապարտելի երևույթ է, երբ փորձ է արվում ձեռք բարձրացնել մարդասիրական առաքելություն իրականացվող մասնագետների վրա»:

Արդեն ավելի ուշ Հայաստանի բժիշկները հանդես եկան համատեղ ասուլիսով:

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն, Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյան.«Փաստը, որի մասին մենք տեղեկացանք, ցնցել է ոչ միայն այս դահլիճը, այլև ողջ հանրապետությունը: Աշխարհում, կարծում եմ, նման երևույթ չկա: Որքան ես գիտեմ, որևէ պատերազմի, որևէ հեղափոխությա ժամանակ դեպք չի եղել, որ բուժաշխատողներին պատանդ վերցնեն: Եթե եղել է, անմիջապես ազատ են արձակվել: Պինոչետի հեղափոխության ժամանակ նույնիսկ մի բժշկի գլխից մի մազ չի պակասել: Ես զայրացած եմ, զարմացած: Դիմում եմ ՊՊԾ գունդը գրաված տղաներին:  Տղաներ, ձեր մի մասը ինձ շատ լավ ճանաչում է, ձեզ հայտնի պատճառներով, ձեր մի մասին էլ ես եմ շատ լավ ճանաչում: Ես խնդրում եմ՝ անհապաղ, նրանց բաց թողեք: Եթե պետք է, ես կգամ նրանց տեղը կնստեմ, բայց մեր բուժաշխատողներին՝ բժիշկներին, բուժքույրին, բաց թողեք: Սա հայ մարդուն հարիր չէ»,-ասաց նա:

Նշենք, որ Ենիգոմշյանը մեկ այլ պահանջ եւս ներկայացնում է: «Սասնա ծռերը» պահանջում են, որ պատգամավորներին թույլ տան ներս մտնել։ Գիշերվա դեպքերի վերաբերյալ էլ Ենիգոմշյանն ընդգծեց, որ դրանք ամենեւին էլ ոստիկանության կողմից հերոսական գործողության արդյունք չեն, այլ  քրեական հանցագործներին հարիր գործունեություն։

Back to top button