Հասարակություն

Երեխայի կորելու փաստի վերաբերյալ որեւէ հաղորդագրություն ոստիկանությունը չի ստացել.Նելլի Դուրյան

Այսօր կեսօրին սոցիալալական կայքերում տարարծվեց մի տեղեկություն, թե Մալաթիա-Սեբաստիա համայնքում 3 ամյա երեխա է կորել: Տեղեկություն ունենալու դեպքում ծնողները խնդրել էին զանգահարել նշված հեռախոսահամարով: Սակայն, ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գործերով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասաց, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ Երեւան քաղաքի ոստիկանության բաժանմունքներում որեւէ հաղորդագրություն չի ստացվել երեխայի կորելու փաստի վերաբերյալ:

«Նշված հեռախոսահամարը անջատված է: Եթե լինեն ինչ-որ տեղեկություններ մենք ձեզ կհաղորդենք»,- մեզ հետ զրույցում ասաց Նելլի Դուրյանը:

Հավելենք, որ վերջին տվյալներով երեխան գտնվում է իր մայրիկի հետ:

Back to top button