Սպորտ

ՄՕԿ- ը օլիմպիադային թույլ կտա մասնակցել մինչեւ 40 մարզիկ. ԶԼՄ- ների լուրը ՌԴ ԱՕԿ- ը հերքում է

Բրիտանական The Telegraph թերթը տեղեկություն է հրապարակել, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն թեեւ որոշում է ընդունել թույլատրել Ռուսաստանին մասնակցել Ռիոյի օլիմպիադային, բայց կան տվյալներ, որ Ռուսաստանի հավաքականի կազմը կկրճատվի մինչեւ 40 մարզիկ: Թերթը պնդում է, որ ՄՕԿ-ը այդ հարցում դիմելու է այսպես կոչված «անկախ փորձագետի» օգնությանը, որի խնդիրն է լինելու հավաքականի կազմից հանել բոլոր այն մարզիկներին, ովքեր բավականաչափ խիստ ստուգման չեն ենթարկվել հակադոպինգային կառույցի կողմից:

Արդեն օրվա երկրորդ կեսին Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը հորդորել է չվստահել տարածվող լուրերին՝ փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: Ժուկովը հիշեցրել է, որ նույն թերթը նաեւ կանխատեսում էր, որ օլիմպիական խաղերին ռուսական պատվիրակությունն ընդհանրապես չի մասնակցելու, եւ ահա արդեն փոխվել է այդ որոշումը: Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահը նշել է, որ դոպինգ համարվող «մելդոնի» նյութի օգտագործման նախկին փորձերը եւ աղմկահարույց հին բացահայտումները չպետք է հաշվի առնվեն որոշումների ընդունման ժամանակ:

Back to top button