Հասարակություն

Չպետք է թույլ տալ, որ հայը հայի արյուն թափի՝ ասում է Արշակ Սադոյանը

arminegevorgyan

Ժողովրդի մեջ  ըմբոստությունը կուտակված էր, ու այն ծայրահեղ գագաթնակետին  հասավ  ապրիլյան  ռազմական բախումների ժամանակ: Իհարկե, այս ձևը, որով արտահայտվեց, ընդունելի չէ, Հոգեբան Միհրդատ Մադաթյանը  վերլուծել  է   «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների գործողությունները: Իսկ  գեղանկարիչ Փարավոն Միրզոյանը չի ժխտել,որ երկրում կան շատ չլուծված հարցեր, բայց  չի նշանակում, որ մեկը մյուսին սպանելով պետք է լուծեն  խնդիրները:

 

Ժողովրդի մեջ  ըմբոստությունը կուտակված էր, ու այն ծայրահեղ գագաթնակետին  հասավ  ապրիլյան  ռազմական բախումների ժամանակ: Հոգեբան Միհրդատ Մադաթյանն է վերլուծում «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների գործողությունները:  Մադաթյանն  ասում է, որ այս ամբողջ շարժման   համար ՝ ոչ ժողովրդի, ոչ  էլ կառավարության կողմից չկա  ընտրված  լիդեր, հետևաբար   եթե լիդերներ չհայտնվեն, ապա  շարժումը  կվերածվի քաոսի ու կդատապարտվի քայքայման:

Հոգեբանը մատնանշում է՝ նաև ոչ պակաս կարևոր գործոն է գազի, լույսի, ջրի անջատումը, շրջափակումը, սննդի բացակայությունը, լարվածությունն ու անորոշությունը անխուսափելիորեն հանգեցնելու է զինված խմբի անդամների անհավասարակշիռ վիճակի առաջացմանը:

Մեր ռեսուրսը պետք է գնահատենք ոչ թե իրար վրա կրակելով, այլ հարցերին խորքային լուծում տալով՝ ասում է  բանախոսը ու  անդրադառնում հասարակություն- ոստիկանություն  առաջացած անջրպետին: Նկատում է, որ ժողովուրդը ոստիկանության դեմ  թշնամաբար է տրամադրված, քանի որ ոստիկանությանը ընկալում է որպես իշխանություն: Սակայն  իրականում այդ ոստիկաններն իրենց գործն են անում:

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը նշում է, որ ստեղծված իրավիճակում հանգուցալուծումը կլինի այն պահին, երբ կողմերից մեկի նյարդերն առաջինը տեղի տան: Իսկ ահա նկարիչ Փարավոն Միրզոյանը գտնում է, որ այս ամենի ելքը խաղաղ հանգուցալուծումն է: Չի ժխտում, որ  այսօր  բոլոր բնագավառներում՝ մշակութայինից  մինչ  գյուղատնտեսություն կան  չլուծված խնդիրներ, բայց   հարցերը  պայքարի նման ձևով չեն լուծվում՝ ասում է:

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը  սոցիալական լարված վիճակն ու հողերի հանձնել-չհանձնելու մասին չհերքված խոսակցություններն է համարում։ Սադոյանը հիշեցնում  է, որ  տղաները արցախյան հերոսամարտի մասնակիցներն են, որոնց հունից հանել է սոցիալական անարդարությունն ու ԼՂ հարցը։ Նրանք սկսել են  մածնել, որ իշխանությունները հողերը կարող են զիջեն, և բազմաթիվ տղաների թափած արյունը անտեսեն՝ ասում է:

Ի դեպ՝  Խորենացու  փողոցում տեղի ունեցող  ցույցերին մասնակցում է Արշակ Սադոյանի որդին,  հարցրեցին, թե ինչպե՞ս է վերաբերվում որդու այդ ակտիվությանը: Արշակ Սադոյանը հաստատեց, որ որդին մասնակցում է այդ ցույցերին, բայց նշեց, որ աշխատում  է  ընտանիքում  էլ դեմոկրատիա լինի, և չի  ստիպում ընտանիքի  անդամներին իր կամքը։  Հայր ու որդի, ի դեպ, այս դեպքերի հետ կապված մեկ հարցում համակարծիք  են՝ համաժողովրդական ալիքը չպետք է թույլ տա, որ հայը հայի արյուն թափի:

Back to top button