Գյուլենը պնդում է, որ Թուրքիան ճնշում է գործադրում ԱՄՆ վրա
Ամերիկյան The New York Times թերթում հրապարակվել է ԱՄՆ-ում բնակվող իսլամական-հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հոդվածը, որում նա նշել է, որ Թուրքիան շանտաժի է ենթարկում ԱՄՆ-ին՝ իր արտահանձնման հետ կապված:
Գյուլենի խոսքով՝ Անկարան Վաշինգտոնին սպառնացել է, որ հակառակ դեպքում ԻՊ դեմ պայքարում չի աջակցի ԱՄՆ-ին: Գյուլենն ընդգծել է, որ Թուրքիան չի ներկայացրել իր մեղավորության հուսալի ապացույցներ, Թուրքիայում չկա որևէ արդար դատավարության հեռանկար, ինչի համար էլ ԱՄՆ-ը պետք է զերծ մնա իրեն հանձնելուց:
Ծրագրված է, որ այս շաբաթ ԱՄՆ կմեկնեն Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան ու արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը: Այցի նպատակը Գյուլենի արտահանձնման շուրջ քննարկումներ անցկացնելն է: Թուրքական կողմի պնդմամբ՝ նա է Թուրքիայում ռազմական ձախողված հեղաշրջման կազմակերպիչը: