Հասարակություն

Ոստիկանության պատնեշը ճեղքած քաղաքացին ՊՊԾ գնդում է

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը դեռ ՊՊԾ գնդում է: Այս մասին տեղեկացրին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Հիշեցնենք, որ ըստ «Սասնա ծռերի» տարածած հյաղորդագրության՝ առավոտյան ժամը 7-ի սահմաններում քաղաքացի Արթուր Սարգսյանը, իր անձնական օգտագործման մեքենան ամբողջությամբ բեռնել է սննդով և ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը՝ հասել ազատագրված տարածքի մուտքի մոտ: Ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա, բարեբախտաբար նա ոչ մի վնասվածք չի ստացել և բարեհաջող կերպով սնունդը տեղ է հասցրել:

Back to top button