Հասարակություն

«Սասնա ծռեր» խմբի երկու անդամները գիշերը վիրահատվել են

Երեկ երեկոյան Ոստիկանության բացած կրակի արդյունքում հրազենային վիրավորում ստացած Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը, որոնք ոտքերից հրազենային վիրավորում ունեին, գիշերը վիրահատվել են: Նրանք երկուսն էլ ունեն միջին ծանրության վնասվածքներ:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Էրեբունի» հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքի գիտական ղեկավար Հարություն Մանգոյանը:

Ըստ նրա` զինյալներից մեկն ունի կույր, մյուսը՝ թափանցող վնասվածք:

«Սասնա ծռեր» խմբի երկու անդամներն էլ գտնվումն են վերակենդանացման բաժանմունքում:

Back to top button