Հասարակություն

Սեւ ծովում ՀՀ քաղաքացի է ջրահեղձվել

Սև ծովում ջրահեղձվել է ՀՀ քաղաքացի, տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Հուլիսի 26-ին` ժամը 10.46-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 07.41-ի սահմաններում դեռևս չբացահայտված հանգամանքներում Քոբուլեթի հանգստյան գոտում՝ Սև ծովում, ջրահեղձվել է ՀՀ քաղաքացի Արամ Աբրահամյանը (ծնված 1950 թ.):Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ծովից:

Back to top button