Միջազգային

Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Պուտինին

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Թուրքիայում հեղաշրջման փորձի ժամանակ ցուցաբերած աջակցության համար:

«Մենք շնորհակալություն ենք հայտնում նախագահ Պուտինին ու բոլոր պաշտոնական ներկայացուցիչներին»,-ասել է նա:

Նա նշել է, որ G20-ի հանդիպումներին ընդառաջ օգոստոսին բանակցություններ տեղի կունենան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև, որոնց ընթացքում նախատեսվում է քննարկել հարաբերությունների վերականգնմանն ուղղված քայլերը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում զինված հեղաշրջման տապալված փորձից հետո 13 հազար մարդ է ձերբակալվել:

Back to top button