Միջազգային

Ձերբակալվել է մյունխենցի հրաձիգի ընկերը

Գերմանիայում ձերբակալվել է ծագումով Աֆղանստանից 16-ամյա տղա՝ Մյունխենի «Օլիմպիա» առևտրի կենտրոնում հրաձգություն իրականացրած՝ ծագումով Իրանից Գերմանիայի 18-ամյա քաղաքացու հետ կապեր ունենալու կասկածանքով, հայտնում է BBC-ն։

Ինչպես հայտնել են քաղաքի իշխանությունները՝ ձերբակալվածը կարող էր իմանալ հրաձիգի պլանների մասին, սակայն դրանց մասին չի հայտնել ոստիկանությանը։

«Կասկած կա, որ 16-ամյա երիտասարդը հավանաբար եղել է հրաձիգի լուռ հանցակիցը»,- ասվում է Մյունխենի ոստիկանության հայտարարությունում։

18-ամյա Ալի Դավիթ Սոնբոլիի դին հայտնաբերվել էր հատուկ գործողության ընթացքում ողբերգության վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա։

Նրա տանը ոստիկանները խուզարկությամբ գտել են հարձակումների մասին թերթերից առանձնացված հատվածներ, ինչպես նաև հոդված ուսումնական հաստատություններում զանգվածային սպանությունների դեպքերի մասին՝ հետևյալ վերտառությամբ՝ «Ինչո՞ւ են աշակերտները սպանում»։

Back to top button