Միջազգային

Ահաբեկչություն Քաբուլում.զոհերի թիվը հասել է 80-ի

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ազգային փոքրամասնության՝ հազարացիների բողոքի երթի ժամանակ երկու ական է պայթել, զոհերի թիվը հասել է 80-ի, վիրավորները 231-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը:

Նախարարությունում հայտնել են, որ պայթյունը կազմակերպել էին երեք մահապարտ ահաբեկիչներ: Նշում են, որ մեկին հաջողվել է «շահիդի գոտին» գործի դնել, երկրորդի պայթուցիկ սարքը չի աշխատել, իսկ երրորդին ոչնչացրել են իրավապահ մարմինները:

Ավելի վաղ Աֆղանստանի իշխանությունները հայտարարել էին, որ Քաբուլում պայթյունի հետեւանքով զոհվել է 61, վիրավորվել 207 մարդ:

Նշում են, որ պայթյունի համար պատասխանատավություն է ստանձնել «Իսլամական պետություն» խմբավորումը:

Back to top button