Միջազգային

Հրթիռակոծվել է Հալեպի հանրային պարտեզը

Հալեպը երեկ օրվա ընթացքում կրկին հրթիռակոծվել է: «Արևելք»-ը գրում է, որ ահաբեկիչների թիրախն է եղել հատկապես Հալեպի  հանրային պարտեզի շրջանը: Նախնական տվյալներով, զոհվել է 8 մարդ, 50-ը վիրավորվել:

Հանրային պարտեզը գտնվում է «Սաատ Ալա Ալ Ժապերի» հրապարակի մոտ: Աղբյուրի տվյալներով, շրջանի վրա հրթիռակոծումները կատարվել են Հին Հալեպ անունով հայտնի և Պուսթան Ալ Քասըր շրջաններից:

Back to top button