ԿարևորՀասարակություն

Զինված խմբի մամուլի ասուլիսը. պահանջները մնում են նույնը

arminegevorgyan

«Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու 7- րդ օրը այստեղ մամուլի ասուլիս է տեղի ունեցել։ Սկզբում լրագրողները հեռախոսներ ու համակարգիչներ իրենց հետ չեն ունեցել, սակայն ավելի ուշ հնարավորություն է տրվել տեղում ուղիղ եթեր ապահովել։

Խմբի անդամներ Պավլիկ Մանուկյանը եւ Վարուժան Ավետիսյանը ասուլիսում նշեցին, որ իրենց պահանջները չի փոխվել՝ իշխանափոխություն են պահանջում։ Նրանք գրավել են այս գունդը, քանի որ այն կարեւորագույն նշանակություն ունի։ Խմբի անդամները շեշտեցին, որ քաղաքական կուսակցությունները չպետք է խառնվեն, քանի որ իրենց պայքարը ժողովրդի պայքարն է եւ կոչ արեցին ժողովրդին դուրս գալ փողոց։

Հատված «Ռադիոլուրի» ժամը 18։00- ի թողարկումից

Back to top button