Միջազգային

Լեհաստանը Վոլինի ջարդերը որակում է ցեղասպանությունը

Լեհաստանի Սեյմը Վոլինի ջարդերն անվանեց ցեղասպանություն։ Սեյմի 442 պատգամավորներից փաստաթղթին կողմ է քվեարկել 432 պատգամավոր: Լեհական խորհրդարանի ստորին պալատի որոշմամբ՝  հուլիսի 11-ը սահմանվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ուկրաինացի ազգայնականների կողմից իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օր:

Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն հայտարարել է, որ ափսոսում է լեհական իշխանությունների որոշման համար։ «Գիտեմ, որ շատերը կցանկանան այդ որոշումն օգտագործել քաղաքական շահարկումների համար», — Ֆեյսբուքի իր էջում գրել է Պորոշենկոն:

Նշենք, որ տարբեր տվյալներով, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ուկրաինացի ազգայնականների զոհ է դարձել 30-ից 100 հազար մարդ:

Back to top button