Միջազգային
Դադարեցվել են մալայզիական MH370 օդանավի որոնումները
Malaysian Airlines ավիաընկերության MH370 օդանավի որոնումները կդադարեցվեն, այն բանից հետո, երբ ներկա որոնման գոտում աշխատանքները ավարտվեն, ասվում է Մալայզիայի, Ավստրալիայի ու Չինաստանի տրանսպորտի նախարարների համատեղ հայտարարության մեջ:
Նախարարները պայմանավորվել են, որ եթե օդանավը չգտնվի որոնման ներկա գոտում ու եթե նոր հավաստի տեղեկություններ չլինեն օդանավի գտնվելու վայրի մասին, որոնումները չեն ավարտվի, դրանք կդադարեցվեն, երբ աշխատանքները ավարտվեն 120 հազար քառ կմ երկարությամբ որոնման գոտում, հայտնում էBBC–ն:
Օդանավը, որում 239 մարդ կար, անհետացել է 2014-ի մարտին: Շատ ազգականներ պահանջում են շարունակել օդանավի որոնումները քանի դեռ այն չի գտնվել: