Հասարակություն

Լարվածություն՝ հայ-ադրբեջանական

Այսօր երեկոյան լարվածություն է նկատվել հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Ժամը 17-ն անց տասին հակառակորդը խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղը: Համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը Առաջին ալիքին հայտնել է, որ ադրբեջանական զինուժը կրակ է բացել գյուղի դպրոցին մոտ մարզադաշտում խաղացող երեխաների ուղղությամբ: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Ըստ Արարատ Ավալյանի, վերջին շրջանում կրակոցներ եղել են մարտական դիրքերի ուղղությամբ, բայց այսօր հակառակորդը կրակել է նպատակային, գյուղի կենտրոնական հատվածի ուղղությամբ:

Back to top button