ԿարևորՔաղաքական

Մեզ նոր արյուն պետք չէ.ՀՀԿ խոսնակ

ՀՀԿ-ն խնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծման կողմնակից է։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ՊՊԾ գնդի գրավման փաստը։

Շարմազանովը նաեւ բացատրեց, թե ինչու ՀՀԿ-ից որեւէ մեկը եւ անձանբ ինքը՝ Շարմազանովը հարցազրույց չի տվել եւ տեսակետ չի արտահայտել:

«Մեր լռությունը պայմանավորված է եղել՝  չխաթարելու,  չխոչընդոտելու բանակցային գործընթացը: Հիմա շատ նյարդային պահ է,  եւ տա Աստված, որ քրիստոնեական բարոյական համակարգն ու սերը հաղթի: Հավատում եմ, որ բոլոր կողմերում կհաղթի խիղճը, հանդուրժողականությունը, եւ մենք կխուսափենք արյունահեղությունից: Մեզ նոր արյուն պետք չի: Հայաստանում մենք թշնամիներ չունենք, բոլորը մեր եղբարներն ու քույրերն են:  Սա է ՀՀԿ պաշտոնական դիրքորոշումը»,- ասաց Շարմազանովը:

Back to top button