Վերլուծական

Էրդողանն ի ցույց է դնում իր անվստահությունը

annanazaryan

 

Հեղաշրջման անհաջող փորձից  հետո  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանը երկրում երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարել՝ ինչն ի ցույց է դնում Էրդողանի անվստահությունը՝ ասում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Եթե Էրդողանը 50 հազարից անցնող ձերբակալություններից հետո անգամ արտակարգ դրություն է հայտարարում, ապա վախեցած է՝ պարզաբանում է։

«Նա դրսում դեռ պահում է մարդկանց, որոնք ոչ թե Թուրքիայի քաղաքացիներ են, այլ՝ ծայրահեղական իսլամիստական գաղափարի կողմնակիցներ»,- ասում է։

Զտումը տեղի է ունենում զանգվածային ճնշումների ներքո, իսկ դրսում գտնվողները ոչ թե  սովորական քաղաքացիներ են, այլ՝ ծայրահեղական խմբավորումների անդամներ են՝ նշեց թուրքագետը:  Այս վիճակը, ըստ նրա, կշարունակվի մինչ օգոստոսի սկիզբը:  Սա  տանում է Էրդողանի միանձնյա կառավարման, սակայն տարածաշրջանում Էրդողանն առայժմ ակտիվություն չի կարողանա դրսեւորել՝  ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով ևս՝ տարածաշրջանային հարցերում առայժմ ասելիք չի կարող ունենալ պաշտոնական Անկարան:  Իսկ կա՞ արդյոք իրադրության այնպիսի սրման վտանգ, ինչից կտուժեն նաև Թուրքիայի ազգային փոքրամասնությունները՝ հարցրեցին լրագրողները։ «Եթե իրադրությունը լուրջ սրվի՝ սուր ծայրը կարող են ուղղել նաև հայերի դեմ»,- ասաց։

Այդուհանդերձ՝ դիվանագետը քիչ հավանական է համարում իրադրության առավել սրումը: ՆԱՏՕ- ի՝ Թուրքիային վտարելու սպառնալիքը եւս նա քիչ հավանական է համարում՝ ի տարբերություն ԵՄ անդամակցությանը։

Back to top button