Հասարակություն

Վիրավորների վիճակը կայուն է

aidaavetisyan
Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների արդյունքում  երեկ ժամը 11-ի շրջանում Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել 20 տուժած, որից 16-ը  ոստիկաններ են , 4-ը՝ քաղաքացիական անձինք:  Թեթև և միջին ծանրության վնասվածքներով  տուժածները տարբեր բաժանմունքներ են տեղափոխվել:   Վերակենդանացման բաժանմունքում համապատասխան բուժօգնություն է ստանում   6հոգի, որի 4-ը՝ ոստիկան, 2-ը՝ քաղաքացիական անձ:  Առավոտյան արդեն  3 հոգի բավարար վիճակով դուրս են գրվել, մյուսների բուժումը շարունակվում է: Իսկ առավոտյան ժամը 7-ի շրջանում ևս երկու տուժած է տեղափոխվել Էրեբունի հիվանդանոցային համալիր, ովքեր գտնվում են վնասվածքաբանության բաժանմունքում:  Ըստ բժշկական կենտրոնի ավագ վիրաբույժ Արտակ Վարդանյանի՝ ոչ մի հիվանդի կյանքի վտանգ չի սպառնում:

«Հիմնական վնասվածքներն են  թունավորումներ,  բութ գործիքներով հասցված սալջարդ վերքեր, կոտրվածքներ»:

hivnadanoc hivnadanoc3 hivnadanoc4hivnadanoc1hivnadanoc5

Back to top button