Միջազգային

Թուրքիայում արտակագ դրություն է հայտարարված

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  երկրում երեք ամսով արտակարգ  դրություն է հայտարարել՝ կապված  տեղի ունեցած հեղաշրջման փորձի հետ։ Այս մասին գրում է Ռիա նովոստին: 

«Սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն՝ երկրում երեք ամսով հայտարարվում է արտակարգ դրություն, որպեսզի  ավելի արդյունավետ և արագ ձեռնարկվեն քայլեր քաղաքացիների իրավունքների և ազատության ապահովման համար»,- հայտարարել է Էրդողանը կառավարության և Ազգային անվտանգության նիստից հետո:

Նա նշեց է, որ ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցները, որոնց Անկարայում մեղադրում են ռազմական հեղաշրջման փորձ կատարելու մեջ, «առաջիկա  օրերին  կամ շաբաթներին» կարող են  ռևանշ վերցնել:

Նա նաև քննադատել է երկրի հետախուզությանը, հայտարարել, որ «եթե նրանք լինեին բարձրության վրա, հեղաշրջման փորձը հնարավոր էր կանխել»:

Back to top button