ՄիջազգայինՍպորտ

Ռուսաստանի թեթեւատլետներին վերջնականապես արգելվեց մասնակցել օլիմպիադային

Մարզական արբիտրաժային դատարանը մերժել է ռուսական կողմի վճռաբեկ հայցը. ռուսաստանցի թեթևատլետներին թույլ չի տրվում մասնակցել Ռիո դե Ժանեյրոյ օլիմպիական խաղերին։

Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն դատական ատյանում բողոքարկում էր թեթև ատլետիկայի ֆեդերացիաների միջազգային ընկերակցության՝  ռուսաստանցի 68 թեթեւատլետներին 2016- ի օլիմպիադայի մասնակցությունն արգելելու որոշումը։

Հիշեցնենք, որ ռուսաստանցի մարզիկները հեռացվել էին դոպինգային  սկանդալից հետո: Օլիմպիական խաղերը կայանալու են օգոստոսի 5- ից 21- ը:

Back to top button