Միջազգային
Թուրքիայում ԱԱԽ նիստ է հրավիրվել
Անկարայում այսօր գումարվել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Այն վարում է նախագահ Էրդողանը: Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, նիստը մեկնարկել է նախագահական նստավայրում, այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո իրավիճակը շարունակում է լարված մնալ: Նախօրեին երեկոյան Ստամբուլի Թաքսիմ հրապարակում բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել, որի մասնակիցները պահանջել են երկրի իշխանություններից վերականգնել մահապատիժը: