Միջազգային
Բաքուն կասեցրել է ANS- ի հեռարձակումը՝ Էրդողանի հակառակորդին եթեր տալու համար
Ադրբեջանի հեռուստատեսության և ռադիոյի խորհուրդը կասեցրել է «ANS» հեռուստաալիքի և ռադիոկայանի հեռարձակումը: Ըստ թուրքական «Ahaber»-ի՝ պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանի քաղաքական հակառակորդ, հայտնի իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մասին ռեպորտաժն է, որը նախատեսվում էր ցուցարդել «ANS»-ի եթերում՝ հայտնում է Ermenihaber— ը:
Ադրբեջանի հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ անընդունելի է Թուրքիայի իշխանությունների կողմից ահաբեկչական ցանցի ղեկավար համարվող Գյուլենի հետ հարցազրույցի հեռարձակումն այն պարագայում, երբ Ալիևը դատապարտել է Թուրքիայում հեղաշրջման փորձը և հայտարարել ադրբեջանցի ժողովրդի` թուրք ժողովրդի կողքին լինելու մասին: