Հասարակություն

Գյուրիի մանկավարժականը նոր ուստարին կսկսի նոր ռեկտորով

annamartikyan

Շիրակի մայր բուհը՝ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը նոր ուսումնական տարին կմեկնարկի ռեկտորի փոփոխությամբ: Իսկ մինչ այդ բուհի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը հաշվետու ասուլիսի ընթացքում ներկայացրել է իր պաշտոնավարման 14 տարիների ընթացքում Գյումրու մանկավարժական տարեգրությունն ու նվաճումները:

N12002-ին, երբ Վարդեւան Գրիգորյանը ստանձնել է ռեկտորի պաշտոնը, բուհը ժառանգել է շենքային անբարենպաստ պայմաններով, 180 մլն դրամ պարտքով, այժմ թողնում է շուրջ 500 մլն բյուջեով։ Մանկավարժականի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողությունը Վարդեւան Գրիգորյանին հրաժեշտ է տվել շնորհակալության խոսքերով:  Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի նոր ռեկտորի պաշտոնակատարին ներկայացրեց կրթության և գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Շիրակի մայր բուհն այսուհետ կղեկավարի Սահակ Մինասյանը:

 

Back to top button