Հասարակություն
Ոստիկանության գնդապետը գտնվում է հետվիրահատական շրջանում
Զինված հարձակման հետևանքով որովայնի շրջանում հրազենային վիրավորում ստացած ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի վիճակը գնահատվում է բավարար՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետ Սևակ Շահբազյանը:
Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետը նշեց նաև, որ գնդապետը վիրահատության է ենթարկվել, որովայնից բեկորը հեռացվել է, ներկա պահին գտնվում է հետվիրահատական շրջանում։ Վիրաբուժական բաժանմունքի պետ Սևակ Շահբազյանը տեղեկացրել է, որ փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ով թիկունքի շրջանում հրազենային բեկորային վիրավորում է ստացած եղել, ամբուլատոր կարգով բուժօգնություն ստանալուց հետո տուն է գնացել: