Հասարակություն

Հաջողվել է ազատ արձակել ոստիկանի եւ քաղաքացիական անձի.ԱԱԾ

Հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը տևական բանակցությունների և իրականացված
հատուկ միջոցառումների արդյունքում հաջողվել է ազատ արձակել ՀՀ
ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զենքի
սպառնալիքով պատանդ պահվող ոստիկանության մեկ ծառայողի, ինչպես նաև մեկ
քաղաքացիական անձի՝ շտապօգնության մեքենայի վարորդին:

Այդուհանդերձ, զինված խումբը հրաժարվում է ազատ արձակել բռնությամբ պահվող
այլ անձանց, այդ թվում՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների, վայր
դնել զենքերը և հանձնվել իշխանություններին:

Կատարված հարձակման հետևանքով ապօրինի ազատազրկված անձանց կյանքը և
առողջությունը շարունակում է վտանգված մնալ: Արդեն իսկ մի քանի հանցանք
կատարած և իրենց տրամադրության տակ մեծ քանակի զենք ու ռազմամթերք ունեցող ահաբեկիչներն ակնհայտ և անմիջական վտանգ են ներկայացնում ոչ միայն պատանդների, այլև հանրության համար:

ՀՀ իրավապահ մարմինները ձեռնարկում են հնարավոր և հասանելի բոլոր
միջոցները իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու համար, սակայն ստեղծված պայմաններում դա կարող է բավարար չլինել: Ուստի մեկ անգամ ևս հորդորում ենք զինված խմբի անդամներին ձեռնպահ մնալ նոր զոհերի և այլ ծանր հետևանքների հանգեցնող հանցավոր գործողություններից և դադարեցնել զինված դիմադրությունը: Դրա համար դեռ կա ժամանակ և հնարավորություն:

 

Back to top button