Հասարակություն

Գիշերն անցել է առանց միջադեպերի

arminegevorgyan

Պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գունդ տանող Խորենացու փողոցում գիշերը որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, զինված խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդի տարածքում նույնպես միջադեպեր չեն եղել: Այս պահի դրությամբ, ավելի քան 30 ժամ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները իրենց հսկողության տակ են պահում գնդի տարածքը: Գիշերը այստեղ է եկել նաև Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ բարձրաստիճան այլ ոստիկանների ուղեկցությամբ: Այստեղէ եղել նաեւ ՄԻ առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը եւ Նիկոլ Փաշինյանը, սակայն նրանց չի հաջողվել ներս մտնել: Նշենք, որ Ոստիկանապետը չի խոսել լրագրողների հետ:

pptc pptc1 pptc2 pptc4 pptc5 pptc6

Back to top button