Հասարակություն
Նորատ Տեր- Գրիգորյանցը՝ Սուրբ Վարդան Մամիկոնյան շքանշանակակիր
1992-92 թվականներին Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Նորատ Տեր- Գրիգորյանցը նախագահի հրամանագրով պարգեւատրվել է Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Բանակաշինության գործում մատուցած ակնառու ծառայությունների համար գեներալ-լեյտենանտ Նորատ Գրիգորի ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑԻՆ պարգևատրել Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով»,- ասված է հրամանագրով։