Միջազգային

Թուրքիայում փորձում են վերականգնել մահապատիժը

Թուրքիայի Սահմանադրական խորհուրդը քննարկելու է հեղաշրջման մասնակիցների համար մահապատիժը վերականգնելու հարցը՝ հայտարարել է երկրի վարչապետ Բինալի Յըլըրըմը։ «Դավադիրների  մեղքը Թուրքիայի արդարադատության համակարգում հստակ որոշված է։ Սահմանադրության համաձայն՝ մահապատիժը վերացված է։ Այսօր Սահմանադրական խորհուրդը կհավաքվի՝ քննարկելու համար այդ պատժին վերադառնալու նպատակահարմարությունը։ Նաեւ կանցկացվեն միջկուսակցական խորհրդակցություններ»,- Յըլըրըմի  խոսքն է մեջբերում «Ինտերֆաքսը»

Թուրքիայի կառավարության ղեկավարը հայտնել է, որ զինված ուժերի բարձրագույն եւ միջին օղակի 2800 ներկայացուցիչներ են ձերբակալվել ռազմական հեղաշրջման փորձից հետո։

Իր հերթին Թուրքիայի ԱԳՆ Մեւլութ Չավուշօղլուն Twitter- ում հայտնել է, որ իշխանությունները Հունաստանից պահանջում են վերադարձնել ութ «դավաճաններին», որոնք ուղղաթիռով փախել են այդ երկիր։ Այնտեղ այդ զինվորականները քաղաքական ապաստան են խնդրել։

Back to top button