Զինված հեղաշրջում Թուրքիայում. Գլխավոր շտաբը հայտարարել է իշխանությունը զավթելու մասին
Թուրքիայում զինված հեղաշրջման փորձ է եղել: Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, Անկարայի երկնքում կործանիչներ ու ռազմական ուղղաթիռներ են հյատնվել, փողոցներում լսվել են կրակոցներ: Դադարեցվել է Թուրքիայի պետական հեռուստաընկերության հեռարձակումը: Մեծ քնակաի շտապօգնույան մեքենաներ ուղղվել են դեպի Գլխավոր շտաբի շենք: Թուրքիայի վարաչպետ Բենամին Յըլդըրմը հայտարարել է, որ երկրում զինված հեղաշրջման փորձ է եղել: Քիչ անց Գլխավոր շտաբը հայտարարել է, որ երկրում իշխանությունը զավթել է:
Ստամբուլում` Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի տարածքում տանկեր են նկատվել:
Ավելի վաղ, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ զինված ուժերի որոշ էլեմենտներ «ապօրինի գործողության փորձ» են կատարել, և անվտանգության ուժերը հրաման են ստացել «անել այն, ինչ անհրաժեշտ է»:
«Մենք թույլ չենք տա նման փորձ: Նրանք, ովքեր ներգրավված են եղել այս ապօրինի գործում, թանկ են վճարելու», — ասել է Յըլդըրըմը` NTV հեռուստաընկերության հետ հեռախոսազրույցում: «Ժողովրդի կողմից ընտրված կառավարությունը շարունակում է իր ձեռքում պահել իշխանության լծակները: Կառավարությունը կհեռանա միայն այն ժամանակ, երբ ժողովուրդը դա կամենա», — հավելել է նա:
Թուրքիայի վարչապետը նման հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ անվտանգության ծառայությունները փակել են Ստամբուլի եվրոպական և ասիական մասերը իրար հետ կապող Բոսֆորի նեղուցի երկու կամուրջների որոշ հատվածներ, իսկ Անկարայում կրակոցներ են հնչել` մինչ ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները պտտվել են Թուրքիայի մայրաքաղաքի երկնքում: