ԿարևորՄիջազգային

Զինված հեղաշրջում Թուրքիայում. Գլխավոր շտաբը հայտարարել է իշխանությունը զավթելու մասին (լրացվող)

03.17

Անկարայում 17 ոստիկան է զոհվել, գրում է ՏԱՍՍ-ը` հղում անելով ՆՏՎ հեռուստաընկերությանը:

03.15

Այս պահի տեղեկատվությունը թույլ չի տալիս ճշգրիտ պատկերացում կազմել Թուրքիայում ծավալվող իրադարձությունների մասին ` լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` վստահեցնելով, որ ՌԴ ղեկավարը հետևում է իրադարձություններին` տեղեկություններ ստանալով Թուրքիայում ՌԴ արտգործնախարարությունից և Արտաքին հետախուզության ծառայությունից: Գլխավոր խնդիրը Թուրքիայում գտնվող ուսա զբոսաշրջիկների անվտանգության ապահովումն է ` ասել է Պեսկովը:

«Մոսկվան հույս ունի, որ զարգացումների ցանկացած ընթացքի դեպքում ՌԴ քաղաքացիների անվտանգությունը կապահովվի»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը: Ըստ տարբեր տեղեկությունների` Թուրքիայում այս պահին իր հանգիստ է անցկացնում ավելի քան 5000 զբոսաշրջիկ: Նա վստահեցրել է, որ ՌԴ նախագահը Էրդողանի հետ վերջին ժամերին կապ չի հաստատել: Պատասխանելով հարցին, թե ռուսական կողմն արդյոք պատրաստ է քաղաքական ապաստան տրամադրել Էրդողանին, Պեսկովն ասել է, որ հարցը կարելի է քննարկել համապատասխան խնդրանքի դեպքում միայն: Նման որոշում կարող է կայացնել միայն անձամբ ՌԴ նախագահը` հավելել է Պեսկովը:

02.31

Թուրքիայի Պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը NTV հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ հեղաշրջման փորձը կկանխվի առաջիկա ժամերին:

02.27

Սիրիայում նշում են Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջումը: ՏԱՍՍ-ը` հղում անելով Reuters-ին գրում է, որ  Դամասկոսում փողոց դուրս եկած քաղաքացիները օդ են կրակում` այդպիսով նշելով Թուրքիայում հեղաշրջման փորձը:

02.21

Ռոսիա 24-ի եթերում հեռուստաընկերության` Անկարայում գտնվող թղթկիցը պատմել է, որ րոպեներ առաջ ավիահարվածներ են եղել Անկարայի ոստիկանության շենքի ուղղությամբ: Վերլուծաբանի խոսքով` ռազմական ուղղաթիռները ավիահարվածներ են հասցնում շենքերի ուղղությամբ: Ըստ վերջին տեղեկությունների` խորհրդարանի շենքը շրջափակած տանկերը կրակ են բացել պառլամենտի ուղղությամբ: Վերլուծաբանի խոսքով` ոչինչ նախապես չի հուշել իրադարձությունների նման շրջադարձի մասին:

02.15

Ուլան-Բատորում գտնվող ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին զսպվածության կոչ է արել կողմերին. «ԵՄ-ը զսպվածության կոչ է անում բոլոր կողմերին եւ հարգել ժողովրդավարական ինստիտուտները»:

02.08

ՏԱՍՍ-ը` հղում անելով Հյուրիեթին, գրում է. Ռազմական ուղղաթիռները կրակ են բացել Անկարայի նախագահական թաղամասի վրա:

02.05

Թուրքիայի նախագահը ապաստան է հայցում Գերմանիայից։ Էրդողանի ինքնաթիռի վայրէջքի թույլտվությունը մերժվել է։ Այժմ ինքնաթիռը փորձում է վայրէջք կատարել Հոլանդիայում։

02.01

Ուժգին պայթյուն է որոտացել Անկարայում՝ TRT հեռուստաընկերության շենքում, որը գտնվում է զինվորականների վերահսկողության տակ:

01.59

Թուրքական ТRT-ի տեղեկություններով Թուրքիայում ռազմական հեղաշրջման կազմակերպիչն է թուրքական բանակի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը, ով իր վրա է վերցրել ժամանակավոր կառավարության ղեկավարի պաշտոնը: «Նոր իշխանությունն» արդեն հայտարարել է, որ նոր սահմանադրությունը պատրաստ կլինի առաջիկայում:

01.58

Վարչապետ Յըլդըրըմը թվիթերում գրառում է արել , թե հեղաշրջման կազմակերպիչները պատասխան են տալու, անհրաժեշտության դեպքում` նաև զոհերի գնով:

01.48

Cnb6CbtXEAItLeIԷրդողանը հայտարարության է արել CNNturq-ի եթեթրում և ասել է, որ հեղաշրջում իրականացնողները հաջողության չեն հասնի: Նա մարդկանց հորդորել է դուրս գալ փողոցներ և կասեցնել ամենաթողությունը: Հայտարարությունը եթերում հնչել է հեռախոսային տեսազանգի միջոցով: Կադրում չի երևացել նրա գտնվելու վայրը:

 

 

1:47
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ տեղյակ է իրադարձություներից, սակայն ներկա պահին մանրամասներին չի տիրապետում։

01.29

ՏԱՍՍ գործակալությունը` Anadolu Ajansı-ին հղում անելով, գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում է:

01.27

turkry.1Ռիա նովոստիի հաղորդմամբ Թուրքիայում ռազմական դրություն եւ պարեկային ժամ է հայտարարված:

01.24

Իշխանությունն իր ձեռքը վերցրած Գլխավոր շտաբը հայտարարել է, որ իրենց նպատակը երկրում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վերականգնումն է: ԶԼՄ-ների հաղորդմամբ, Ռեջեփ Թայիփ Էրդողանին վտանգ չի սպառնում, իսկ նրա նստավայրը խիստ հսկողության տակ է վերցված:

01.13

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, զինվորականներն Անկարայում Թուրքիայի պետական հեռուստաընկերության՝  TRT-ի գլխավոր շենքում են։
Հունաստանը բանակը բերեց մարտական պատրաստության` Թուրքիայի դեպքերի հետ կապված:

00.43

Թուրքիայում զինված հեղաշրջման փորձ է եղել: Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, Անկարայի երկնքում կործանիչներ ու ռազմական ուղղաթիռներ են հյատնվել, փողոցներում լսվել են կրակոցներ: Դադարեցվել է Թուրքիայի պետական հեռուստաընկերության հեռարձակումը: Մեծ քնակաի շտապօգնույան մեքենաներ ուղղվել են դեպի Գլխավոր շտաբի շենք: Թուրքիայի վարաչպետ Բենամին Յըլդըրմը հայտարարել է, որ երկրում զինված հեղաշրջման փորձ է եղել: Քիչ անց Գլխավոր շտաբը հայտարարել է, որ երկրում իշխանությունը զավթել է:

Ստամբուլում` Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի տարածքում տանկեր են նկատվել:

Ավելի վաղ, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ զինված ուժերի որոշ էլեմենտներ «ապօրինի գործողության փորձ» են կատարել, և անվտանգության ուժերը հրաման են ստացել «անել այն, ինչ անհրաժեշտ է»:

«Մենք թույլ չենք տա նման փորձ: Նրանք, ովքեր ներգրավված են եղել այս ապօրինի գործում, թանկ են վճարելու», — ասել է Յըլդըրըմը` NTV հեռուստաընկերության հետ հեռախոսազրույցում: «Ժողովրդի կողմից ընտրված կառավարությունը շարունակում է իր ձեռքում պահել իշխանության լծակները: Կառավարությունը կհեռանա միայն այն ժամանակ, երբ ժողովուրդը դա կամենա», — հավելել է նա:

Թուրքիայի վարչապետը նման հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ անվտանգության ծառայությունները փակել են Ստամբուլի եվրոպական և ասիական մասերը իրար հետ կապող Բոսֆորի նեղուցի երկու կամուրջների որոշ հատվածներ, իսկ Անկարայում կրակոցներ են հնչել` մինչ ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները պտտվել են Թուրքիայի մայրաքաղաքի երկնքում:

Back to top button