Տնտեսական

Հայաստանի արդյունաբերական արտադրանքը կազմելու է շուրջ տասը տոկոս

hasmikdilanyan
Ազգային վիճակագրական ծառայությունը  մի քանի օրից կամփոփի  այս տարվա առաջին կիսամյակի արդյունքները: Մինչ այդ,  ընթացիկ  մոնիտորինգը ցույց է տվել, որ  կիսամյակային կտրվածքով  Հայաստանի արդյունաբերական արտադրանքը կազմելու է շուրջ տասը տոկոս:  Ամենամեծ աճը արձանագրվել է ադամանդների մշակման ոլորտում, գրանցվել է  260 տոկոս արտադրանք,  280 տոկոս իրացման ծավալի աճ,  սննդամթերքի արտադրությունում աճը 13 տոկոս է կազմում, իսկ  իրացման ծավալներն ավելացել են 19 տոկոսով, խմիչքների արտադրությունում նույնպես առկա է երկնիշ աճ՝26  տոկոս, իրացման դաշտում ՝ 23 տոկոս, հագուստի արտադրությունում  78 տոկոս աճի  ակնկալիք կա, իրացման ծավալներն ավելացել են 67 տոկոսով:

Back to top button