Տնտեսական

ՀՀ տնտեսությունը վերականգնման փուլում է.Արծվիկ Մինասյան

hasmikdilanyan
էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն  այսօր անդրադառնալով Հայաստանի տնտեսության ներկա վիճակին՝ ասել է, որ ԵԱՏՄ -ից առաջ իրավիճակի հետ համեմատելով,  այժմ տնտեսությունը վերականգնման փուլում է:

Մինասյանի խոսքով՝  Հայաստանի մուտքը դեպի Եվրասիական Տնտեսական միություն որոշակի շփոթի պատճառով տնտեսական ցուցանիշերը էականորեն նվազեցին: Հետո, աստիճանաբար սկսեց նվազումը, այժմ մենք վերականգնում ենք այն դիրքերը, որ ունեցել ենք:  Կտրուկ զարգացման մասին, սակայն,  դեռևս վաղ է խոսել,- ասել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ու պարզաբանել՝ 

«Կտրուկ զարգացումը կգա այն ժամանակ, երբ  ռազմավարական տնտեսական ուղղվածության մոդելը կսկսի ամբողջությամբ աշխատել: Իսկ այդ մոդելը պետք է կառուցված լինի, դիվերսիֆիկացված լինի մեր բնական հարստությունը և աջակցող քաղաքականությունը իրար  հատվելու դեպքում: Ինչպիսին օրինակ, նույն ՏՏ է, որտեղ ունես բնական  մրցակցային առավելություն, և պետության աջակցությունը բերեց  բազմապատկեց այդ էֆեկտը: Նմանատիպ մենք կարող ենք ունենալ այլ ոլորտներ, ինչպիսին բարձրակարգ ծառայությունների ոլորտն է»:

Back to top button