Սպորտ

Շրջանառության մեջ է դրվել «Եվրո 2016»-ին նվիրված նոր նամականիշ

Ֆուտբոլի Եվրոպայի Առաջնություն «Եվրո 2016» թեմային նվիրված` hուլիսի 15-ին շրջանառության մեջ է դրվում նոր նամականիշ: Տեղեկացնում են «Հայփոստ» ՓԲԸ- ից: Նամականիշի հետին պլանում պատկերված է «Ստատ դե Ֆրանս» Ֆրանսիայի ազգային մարզադաշտը` գունավորված Ֆրանսիայի դրոշի գույներով:

Առաջին պլանում պատկերված են Եվրո 2016-ի գավաթը և խաղային իրադրությունում գտնվող երկու ֆուտբոլիստներ: Նամականիշի անվանումն է՝ Ֆուտբոլի Եվրոպայի Առաջնություն «Եվրո 2016», թողարկման օրը՝ 15 հուլիս 2016թ. :

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյանի, տպարանը՝ Cartor, Ֆրանսիա: Չափսերը՝ 40,0 x 24,0 մմ, տպաքանակը՝ 60,000:

Back to top button