Քաղաքական

Հայաստանը դատապարտում է Նիցցայում տեղի ունեցած արյունալի հարձակումը

Հայաստանի ԱԳ նախարարությունը դատապարտել է Նիցցայում տեղի ունեցած արյունալի հարձակումը:

«Հայաստանը վճռականորեն դատապարտում է Նիսում տեղի ունեցած հարձակումը: Խորապես ցավակցում ենք զոհվածների հարազատներին եւ մտերիմներին»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի Twitter-ի պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ Նիցցայի կենտրոնում բեռնատար ավտոմեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ինչից հետո վարորդը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ:

Հաղորդվում է շուրջ 70 զոհի եւ ավելի քան 100 վիրավորի մասին:

Back to top button