ԿարևորՔաղաքական

ԼՂ հակամարտությունը գերակա կլինի նաեւ Ավստրիայի նախագահության շրջանում

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ավստրիայի համար գերակա հարցերից մեկը կլինի ԵԱՀԿ-ում նախագահության շրջանում», հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը կազմակերպության՝ Վիեննայում կայացած նիստում: «Ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ է տեւական երկխոսություն»,-ասել է դիվանագետը: Նախարարը նշել է, որ Ավստրիան որպես ԵԱՀԿ նախագահող երկիր մեծ ուշադրություն է դարձնելու ԵԱՀԿ տարածքում առկա հակամարտությունների լուծմանը: Ավստրիան կնախագահի ԵԱՀԿ-ում հաջորդ տարեսկզբից:

Back to top button