Տնտեսական

Իսպանական ընկերությունը չարիք է «Հյուսիս-հարավ» ճանապարհի գործում.վարչապետ

hasmikdilanyan
Գործադիրի այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տրանպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ են «Հյուսիս-Հարավ» ծրագրով Աշտարակ-Թալին ճանապարհի շինարարական աշխատանքները դանդաղ ընթանում. «Երկու անգամ Ձեզ զգուշացրել եմ: Ի՞նչն է պատճառը, կարո՞ղ ենք հասկանալ»,- ասել է կառավարության ղեկավարը: Արթուր Առաքելյանի խոսքով, շինարարների մոտ կա աշխատանքային հստակ ժամանակացույց և ուշացման մասին ահազանգ դեռ չեն ստացել:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի  ու տրանսպորտի ու կապի փոխնախարար Արթուր Առաքելյանի երկխոսությունից մի հատված.

«Իմ ասածն ահազանգ չի՞: Ինձ խոսակցություններ են հասնում՝ չգիտեմ անհի՞մն են, թե՞ ոչ: իսպանական ընկերությունն է իրականացնում, այդ ընկերությունը չարիք է այս գործում, ինչ-որ խնդիր կա այս ընկերության հետ: Ասում են՝ փողերը չկան, փողերը տարել են, հասկացեք՝ ինչն է պատճառը»,- նշել է  Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետի դիտարկմանն ի պատասխան՝ Արթուր Առաքելյանն ասաց, որ նախարարությունն ուսումնասիրություններ է արել, իրավիճակը հսկողության տակ է: Հովիկ Աբրահամյանի տեղեկացմամբ, իրեն հասածը «ներսի աշխատողների» խոսակցություններն են, և պետք է հասկանալ խնդիրներն ու դրանց պատճառները:

«Եղավ, պարոն վարչապետ»,- արձագանքել է Արթուր Առաքելյանը:

Back to top button